Հավայան կղզիներում գտնվող Բրիգամ Յանգի համալսարանի մի խումբ գիտնականներ հայտնաբերել են, որ նարինջը, ինչպես նաև մանդարինը աղջիկների տեսքի և առողջության համար ամենաօգտակար մրգերն են: Հայտնի է, որ դրանցում մեծ քանակությամբ С վիտամին և մեծ քանակով հակաօքսիդանտներ կան, որ օգնում են զերծ մնալ տարիքային «տարբերանշաններից»: Ի դեպ, նարինջ օգտագործելն ավելի արդյունավետ է, քան պոլիվիտամին ընդունելը:

Հետազոտության մասնակիցներից պրոֆեսոր Տորի Պարկերը, մասնավորապես, նշում է, որ նարնջի մեջ կան այնպիսի հակաօքսիդանտներ, որոնք հնարավոր չէ ստանալ դեղագործական միջոցներով:
Ամեն օր ճարպերով և սպիտակուցներով հարուստ սնունդ ընդունելիս արյան մեջ բարձրանում է ազատ ռադիկալների քանակը և բջիջները ոչնչանում են, մեծանում է սրտանոթային խնդիրներ ունենալու հավանականությունը:
Մրգերն, իրենց հերթին, մի քանի ժամով դադարեցնում են այս պրոցեսը. դրանով է պայմանավորված գեսպերիդին և նարինգենին պարունակող նարնջի օգտակարությունը:
Երիտասարդ մնալուն օգնում են նաև սև հաղարջն ու մորին: Գիտնականի կարծիքով, այս հետազոտությունները պետք է շարունակել. արդյունքում հնարավոր է ստեղծվի նոր, բարձր արդյունավետություն ունեցող դեղամիջոց:

 

Աղբյուր՝ online-tv.am


Հետադարձ կապ

Մեր հասցեն՝ Մաշտոցի 49

Телефон:(055) 208-204 (077) 208-204