Ավոկադոն հարուստ է կալորիաներով, սպիտակուցներով, կալիումի և վիտամին C-ի, E-ի հարուստ աղբյուր է: Այս պտղի կալորիաներն օրգանիզմում ճարպի տեսքով չեն պահպանվում: Պարունակում է օլեինաթթու, որն այրում է խոլեստերինի ավելցուկներն օրգանիզմում:  Ըստ մասնագետների՝ ավոկադոն ուռուցքային հիվանդությունների հիանալի կանխարգելման միջոց է: 100 գրամ ավոկադոն 118 կկալ կալորիականություն ունի: Այն պարունակում է` վիտամին K` 14,6 մգ, կալիում` 437,27 մգ, ֆոլաթթվային աղեր` 45,19 մգ, վիտամին B6` 0,2 մգ, վիտամին C` 5,77 մգ, պղինձ` 0,19 մգ, դիետիկ մազաթելիկներ` 3,65 մգ: Ավոկադոյի խյուսը խորհուրդ է տրվում նաև նորածիններին: Բժշկության մեջ միրգն ավոկադոն օգտագործվում է սակավարյունության կանխարգելման, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, գաստրիտի, հիպերտոնիկ հիվանդությունների, աթերոսկլերոզի ու շաքարախտի դեպքում: Նվազեցնում է սրտային հիվանդությունների ռիսկայնությունը: Ավոկադոյի տերևներն ու կեղևը օգտագործվում է  ճիճվաթափության համար: Ավոկադոն պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որը կարգավորում է արյան ճնշումը, պարունակում է ֆոլատ (B խմբի վիտամին), որը օգտակար  է սրտի սնուցման համար: Պարունակում է կարոտինոիդներ և տոկոֆերոլներ, որոնք կանխարգելում են կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղը: Ըստ գիտնականների՝ օրական մի ավոկադո ուտելը բավական է քաշ գցելու և առողջ մնալու համար: Հատկապես արդյունավետ պայքարում է կոնքերի շրջանում ճարպակալության դեմ: Ի դեպ, ըստ Քիմ Քարդաշյանի մտերիմների՝ ծննդաբերությունից հետո նա  իր սննդակարգի մեջ ներառել է ավելի շատ մրգեր, պանիր, բանջարեղեն, ավոկադո և ընկույզ, ինչի արդյունքում 4 ամիսների ընթացքում նա նիհարել է 13 կիլոգրամ: Ավոկադոն ոչ միայն լայն կիրառում ունի խոհանոցում, այլև կոսմետոլոգիայի մեջ: Հրաշալի միջոց է դեմքի և մարմնի մաշկի խնամքի համար: 


Աղբյուր՝ 168 Ժամ


Հետադարձ կապ

Մեր հասցեն՝ Մաշտոցի 49

Телефон:(055) 208-204 (077) 208-204